211652_close_icon
views-count7741 դիտում article-date 23:48 29-12-2018

Եգիպտոսը հայտարարել է 40 ահաբեկիչ չեզոքացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եգիպտոսի ներքին գործերի ուժերը երկրի տարբեր շրջաններում մոտ 40 ահաբեկիչ են ոչնչացրել այն բանից հետո, երբ ահաբեկչները Գիզայում զբոսաշրջիկներով ավտոբուսի վրա էին հարձակվել: Հակաահաբեկչական գործողություններն իրականացվել են Գիզայի և Հյուս. Սինայի նահանգներում: Ահաբեկիչներից առգրավել են զենքեր և պայթուցիկ սարքեր: Եգիպտական իշխանությունները հայտնում են, որ ահաբեկիչնրը նոր հարձակումներ էին պլանավորում, այդ թվում՝ քրիստոնեական եկեղեցիների դեմ: Նշենք, որ դեկտեմբերի 28-ին ահաբեկիչները Գիզայի բուրգերի մոտ զբոսաշրջիկների ավտոբուսն էին պայթեցրել, որի հետևանքով զոհվել էր 3 հոգի, եվս 10-ը՝ վնասվածքներ ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր