211652_close_icon
views-count4362 դիտում article-date 16:33 29-12-2018

Բելառուսը Ռուսաստանի կազմում ներառելու որևէ պլան գոյություն չունի. Պեսկովը պատասխանել է Լուկաշենկոյին

Բելառուսը Ռուսաստանի կազմում ընդգրկելու որևէ պլան գոյություն չունի: Իսկ երկու երկրների ինտեգրման փուլերը պարզ գրված են Միութենական պայմանագրում: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այստեղ պետք է հիշել 1999 թ-ի փաստաթուղթը, որի հիման վրա մենք՝ Ռուսաստանը և Բելառուսը դարձանք Միութենական պետություն»,-ասել է Պեսկովը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին կարծիք էր հայտնել, որ «խորը ինտեգրացիայի» անվան տակ Մոսկվան ցանկանում է Բելառուսը ներառել Ռուսաստանի կազմի մեջ:

Նմանատիպ նյութեր