2371 դիտում
17:33 31-03-2017
ԼՂ հակամարտության կարգավորման ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի. Սերգեյ Լավրով
ԼՂ հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի: Քննարկվում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում:
«Ավելի ճիշտ, խոսքն այն դրույթների մասին է, որոնք հնչեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում: Դրանք քաջ հայտնի են»,- նշել է նախարարը: Սակայն կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների կյանքի կոչման հաջորդականությունը, ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Գլխավորը կողմերին հավասարակշռված քաղաքական լուծում գտնելու հարցում օգնելն է, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի պատրաստմանը»,- ընդգծել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ: «Պարբերաբար այցելելով տարածաշրջան՝ նրանք, որպես կանոն, հանդես են գալիս միասնական դիրքերից Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններում: Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մեր սերտ համագործակցությունը Վաշինգտոնի և Փարիզի հետ կշարունակվի»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Նմանատիպ նյութեր
4662 դիտում
16:33 29-12-2018
Բելառուսը Ռուսաստանի կազմում ներառելու որևէ պլան գոյություն չունի. Պեսկովը պատասխանել է Լուկաշենկոյին
2466 դիտում
11:25 22-06-2019
«Բոլթոնի պլան» գոյություն չունի. «Փաստ»
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1048 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում