211652_close_icon
views-count63821 դիտում article-date 10:41 29-12-2018

Վանաձորում վրաերթի ենթարկված 13-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Վանաձորի բժշկական կենտրոնում մահացել է Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 13-ամյա Սևակ Մարտիրոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Հրաչյա Խաչատրյանի կողմից վարած Nissan Teana մակնիշի 01 VQ 020 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 105 հասցեի դիմաց վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին տեղեկությունը ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը փոխանցել էր Վանաձոր քաղաքի Ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Կարեն Արզումանյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Բարսեղ Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Բազումի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում էր Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցի 8-րդ դասարանում, իսկ ավտոմեքենան էլ վարորդ Հ. Խաչատրյանը վերցրել էր վարձույթի սրահից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր