5483 դիտում
10:38 28-12-2018
Չերյոմուխայով վիրավորվածի վերքը սեղմելով՝ փորձել են ցուցմունք կեղծել. Ա․ Քոչարյան․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներն իրենց զեկույցներում պարբերաբար անդրադարձել են Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի՝ մասնավորապես քննիչների կողմից կատարված ենթադրյալ խախտումներին:
Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:
[b]- Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում Վահագն Հարությունյանի գոծողությունների հետ կապված բողոքներ եղե՞լ են:[/b]
- Երբ «Չերյոմուխայով» ոտքից շատ ծանր վիրավորված Խաչիկ Դավթյանին կանչել, լսել էինք, նա պատմել էր, թե քննիչները ինչպիսի կտտանքների են իրեն ենթարկել, բա դա ինչ է, բողոք չէ՞, այն էլ ինչպիսի բողոք է, մարդուն կանչում են քննության և այնտեղ վերքը սեղմելով՝ փորձում են մարդու ցուցմունքը կեղծել:
[b]- Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու համար, որը զուգորդվել է բռնությամբ, այդ դրվագով կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել:[/b]
- Ես հիմա ոչինչ չեմ ասի, որովհետեւ, ըստ էության, մեղադրանքը այդ ծավալով ներկայացված է, նշանակում է՝ անհերքելի ապացույցներ կան նախաքննական մարմնի ձեռքի տակ, այնպես որ այդտեղ կասկածելու որևէ բան չկա: Ես ասում եմ՝ Փաստահավաք խմբի ժամանակ ինչպիսի նման դրվագների ենք առնչվել, և արձանագրել ենք մեր զեկույցներում, ես կարծում եմ, այդ բոլոր էպիզոդները ոչ միայն հաստատվել են, այլ քննությունը գնացել է առաջ: Այնպես որ, հաջություն մաղթենք նախաքննական մարմնին նոր բացահայտումներով արդարադատություն հաստատելու ճանապարհին: Մեր զեկույցներում նշված է, թե որ քննիչն ինչ թերություններ է արել և հետևանքն ինչ է եղել...: Այն, ինչ արվում է Վահագն Հարությունյանի մեղադրանքի ծավալը մեծացնելու վերաբերյալ, կարծում եմ, շատ օբյեկտիվ է և շատ հիմնավորված»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2128 դիտում
20:34 26-03-2023
Սրանք անթաքույց պատերազմ են կեղծել, հեղափոխություն են կեղծել, Սիսիանի ընտրություններն ի՞նչ են, որ չկեղծեն. Աշոտյան
1534 դիտում
09:32 25-08-2023
Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք. Հայկ Մարության
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը