211652_close_icon
views-count912 դիտում article-date 15:59 27-12-2018

Քրեակատարողական ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և ծառայության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանն անցկացրին աշխատանքային խորհրդակցություն քրեակատարողական հիմնարկների պետերի անվտանգության ապահովման գծով տեղակալների մասնակցությամբ։ Մ. Միքայելյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես տոնական օրերին ծառայության անցկացման, ծառայողների կարգապահության ամրապնդման և նախատոնական օրերին հանձնուքների ընդունման կազմակերպմանը: Մ. Միքայելյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձավ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ուժեղացված տարբերակով ծառայության աշխատանքները կազմակերպելու հանձնարարականների կատարմանը. մասնավորապես հաճախակի դարձնել նախատոնական օրերի խուզարկությունները՝ բացառելով արգելված իրերի ներթափանցումը, հիմնարկների պետի տեղակալների անձնական ուշադրության կենտրոնում պահել ծառայողական կարգապահությունը, ազատազրկված անձանց հետ շփման հարթակում գործել միմիայն օրենքով սահմանված կարգով։ Խորհրդակցության ավարտին հիմնարկի պետի տեղակալները ներկայացրին օպերատիվ իրավիճակը և տոնական օրերին ծառայության նախապատրաստական աշխատանքները։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր