211652_close_icon
views-count2917 դիտում article-date 14:20 09-08-2018

Քրեակատարողական ծառայությունում խորհրդակցություն է անցկացվել

Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը հանդիպում ունեցան քրեակատարողական հիմնարկների պետերի անվտանգության ոլորտը համակարգող տեղակալների հետ: Քննարկելով աշխատանքային գործունեությունը՝ նրանք անդրադարձան հիմնարկներում մշտապես իրականացվող խուզարկություններին, ներքին կանոնակարգի պահանջների պահպանմանը: Հրահանգվեց խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի ցանկացած դրսևորում, բարձրացնել վերահսկողությունը դատապարտյալների վարքագծի կանոնների պահպանման, ներքին կանոնակարգի խախտումների նկատմամբ, լինել առավել զգոն՝ խստագույնս հետևելով և հսկելով ծառայողների և ազատազրկված անձանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ միջանձնային հարաբերությունները: Քննարկվեցին նաև հնարավոր բոլոր ուղիները՝ արգելված իրերի ներթափանցումն հայտնաբերելու և կանխելու համար: Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդրահարույց հարցերի շուրջ խոսեցին և կարծիքներ փոխանակեցին նաև հիմնարկների անվտանգության ոլորտը համակարգող պետի տեղակալները, ներկայացրին առաջարկություններ՝ ըստ հիմնարկների առանձնահատկությունների: Ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը, ամփոփելով խորհրդակցությունը, ներկաներին կոչ արեց անհատական, ինչպես նաև ենթակաների համար օրինակելի մոտեցում ցուցաբերել վերհանված խնդիրների արդյունավետ լուծմանը, լինել առավել հետևողական և ուշադրության կենտրոնում պահել հանձնարարականները հնարավորինս արագ և ժամանակին իրականացնելու նպատակով: [b] ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր