2037 դիտում
21:48 25-12-2018
Ավարտվել են բուսասանիտարական լաբորատորիայով համալրված «Այրում-Ջիլիզա» երկաթուղային հսկիչ կետի կառուցման աշխատաքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ընդամենը 4 ամիս պահանջվեց կառուցելու բուսասանիտարական լաբորատորիայով համալարված «Այրում-Ջիլիզա» երկաթուղային հսկիչ կետը:
Հսկիչ կետի լաբորատոր մասը թույլ կտա լիարժեք ապահովել ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սահմանային վերահսկողություն սանիտարական արտադրանքի:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ իր նշանակումից մի քանի օր անց մեկնել է Մոսկվա, որտեղ ստորագրել է պայմանագիր «ՀՀ-ին ԵԱՏՄ անդամակցելու կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակում:
«Ծրագրի շրջանակում նաև «Ռոսգրանստրոյ» ընկերությունը իրենց ֆինանսավորմամբ երկար ժամանակ չէին կարողանում այդ փաստաթուղթը ստորագրել, որ սկսվեր գործընթացը, բայց իմ նշանակումից մի քանի օր հետո մեկնեցի Մոսկվա, ստորագրեցի այդ փաստաթղթերը: Ուրեմն, կարճ ժամանակահատվածում զրոյական վիճակից ստացանք այս շենքը և կահավորումը: Այսօր արդեն կարողանում ենք երկաթգծում իրականացնել բուսասանիտարական վերահսկողություն»,- ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով` այս երկաթուղային հսկիչ կետը կարևոր է այնքանով, որ արդեն հնարավորություն կա երկաթգծով եկող բուսական ծագման մթերքները լաբորատոր հետազոտություն անելու և տեսչական ստուգումներ իրականացնելու:
«Բուսասանիտարական լաբորատորիան կստուգի ոչ միայն գնացքների, այլ նաև Բագրատաշենի սահմանային անցակետով անցնող բեռնատար մեքենաների բուսական մթերքները»,- Ավետիսյանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ պաշտոնական բացումը նախատեսվում է հաջորդ տարի հունվարին:
«Ռոսգրանստրոյ» ընկերության շինարարության գծով վարչության պետի տեղակալ Իգոր Պոպովսկին ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունում կան բազմաթիվ նմանատիպ բուսասանիտարական լաբորատորիաներով համալրված հսկիչ կետեր և կարող է հավաստիացնել, որ «Այրում-Ջիլիզա» երկաթուղային հսկիչ կետը շատ որակյալ և ճիշտ կառուցված կետ է և համապատասխանում ԵԱՏՄ-ի բոլոր չափանիշներին:
«Եթե մթերքը վարակված է ինչ-որ հիվանդություններով, առկա է ախտահանելու հնարավորություն, որպեսզի ապրանքը երկիր ներկրվի անվտանգ տեսքով: «Ռոսգրանստրոյ» ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությանը նախագիծը կյանքի կոչելու համար: Առանձին ուզում եմ ընդգծել կապալառու ընկերության գործունեությունը, որն աշխատել է առանց խնդիրների և հստակ: Վստահ եմ, որ այս հսկիչ կետը երկիր ներկրվող մթերքների որակը կբարձրացնի, ինչն իր հերթին կբարձրացնի ՀՀ քաղաքացիների կյանքի որակը: Վստահ եմ նաև, որ նմանատիպ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի»,- ընդգծեց Պոպովսկին:
Որպես կապալառու հանդիսացող «Սմարթ» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Առաքելյանը կարևորեց երկաթուղային հսկիչ կետի կառուցումը սննդի անվտանգության առումով:
«Այս հսկիչ կետը կծառայի Հայաստանի բոլոր երկաթգծերով եկած մթերքի անվտանգության ապահովմանը: Մենք արդեն իսկ կառուցել ենք ԵԱՏՄ բոլոր չափանիշներին համապատասխան նման լաբորատորիաներով համալրված հսկիչ կետեր: Կառուցման ընթացքում որևէ խնդրի առջև չենք կանգնել, որովհետև ունեցել ենք լուրջ աջակցություն և Սննդի անվտանգության տեսչական մարմնի, և Ռուսաստանի պատվիրատուի կողմից»,- ընդգծեց Առաքելյանը:
Նա հայտնեց, որ ամբողջ նախագծի արժեքը, որի մեջ մտնում են շենքի կառուցումը և գույքի համալրումը, կազմել է 194 միլիոն 100 հազար ռուբլի:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանի խոսքով` հսկիչ կետի լաբորատոր մասը թույլ կտա լիարժեք ապահովել ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սահմանային վերահսկողություն սանիտարական արտադրանքի նկատմամբ:
«Նախնական հետազոտությունը և որոշ դեպքերում նաև վերջնական հետազոտությունը կարող է կատարվել այստեղ` մեր աշխատակիցների կողմից: Վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների կողմից կատարվում է նմուշառում, այնուհետև նմուշները բերվում են լաբորատորիա և այստեղ հետազոտվում: Մինչև մաքսավորները փաստաթղթային զննումները իրականացնեն, հավաստիացնում եմ, որ նախնական հետազոտությունն արդեն իսկ ավարտված կլինի»,- ասաց Գևորգյանը:
Հսկիչ կետը կառուցելու համար Կառավարության որոշմամբ հատկացված էր 3850 քմ տարածք:
[b]
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
09:22 19-08-2024
Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը փակ է
1513 դիտում
09:18 21-08-2024
Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ տանող ավտոճանապարհը փակ է լինելու
Այս բաժնից
886 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2623 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1006 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ