«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ:
«Ես անձամբ աղոթում եմ, որպեսզի նա վերադառնա, քանի որ նա անզուգական է, և դա անվիճելի է: Կարծում եմ, որքան թիմի խաղացողները ուժեղ լինեն, այնքան լավ մեզ համար:
Ես շատ բան եմ անում, որ նա վերադառնա, բայց Նեյմարն իր անձնական կյանքն ունի: Նա գիտի, թե ինչ է անում: Ես կուրսի չեմ, թե ուր են հասել բանակցությունները և արդյոք նրա վերադարձի հնարավորություններ կան:
Նա իմ ավագ ընկերն է ու պրոֆեսիոնալ, որով հիանում են, այնպես նրա վերադարձն ինձ շատ կուրախացնի», ասել է Արթուրը: