ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՇՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ բանաձև է ընդունել
Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 120 կողմ ձայնով ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության վերաբերյալ բանաձևը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնել է ՇՀԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փաստաթղթի նախագիծը մշակել է 2024-2025 թվականներին ՇՀԿ-ում նախագահող Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Բանաձևի համահեղինակներ են 37 երկրներ, այդ թվում՝ ՇՀԿ-ին անդամակցող բոլոր պետությունները։
Ըստ բանաձևի՝ ՇՀԿ-ն դարձել է տարածաշրջանում անվտանգության հարցը բոլոր ասպեկտներով քննարկելու համար կարևորագույն տարածաշրջանային կազմակերպություն։ Ընդգծվել է ՇՀԿ կառուցողական դերը խաղաղության և կայուն զարգացման ապահովման, տարածաշրջանային համագործակցության խթանման, բարիդրացիական հարաբերությունների և փոխադարձ վստահության ամրապնդման գործում։
Ճանաչվել են ՇՀԿ ջանքերը՝ միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը զարգացնելու համար, ինչպես նաև ընդգծվել է ՄԱԿ-ի համակարգի և ՇՀԿ միջև երկխոսության, համագործակցության և համակարգման ամրապնդման կարևորությունը։
2004 թվականի դեկտեմբերի 2-ից ՇՀԿ-ն դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։