1380 դիտում
18:52 21-12-2018
Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի ենթախորհրդի առաջին նիստը։
Տիգրան Խաչատրյանը, ողջունելով ենթախորհրդի անդամներին, առաջարկել է քննարկել խորհրդի և ենթախորհրդի գործունեության արդյունավետությանն առնչվող որոշ հարցեր։
ՏԶՆնախարարիտեղակալ Հակոբ Ավագյանը և ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար ԳևորգՊողոսյանն ամփոփել են ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստերի արդյունքները, արձանագրել այն կետերը, որտեղ դեռ իրականացվելիք աշխատանքներ կան։
Հաջորդիվ քննարկման մասնակիցներն անդրադարձել են Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված խնդիրներին, ներկայացրել մասնավոր հատվածի, մասնավորապես ՓՄՁ-ների համար զգայուն հարցերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված հարցերին անդրադառնալ առաջիկա նիստի ժամանակ, ինչպես նաև մինչ այդ շրջանառել առաջարկությունների նախագիծը ենթախորհրդի անդամների միջև։
Հաստատվել է նաև ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի աշխատակարգը, ըստ որի ենթախորհրդի նիստերը պետք է հրավիրվեն ամիսը մեկ անգամ, իսկ խորհրդի նիստերը՝ տարեկան առնվազն չորս անգամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
22:07 02-10-2019
Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
1207 դիտում
20:14 10-11-2021
Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
1684 դիտում
18:17 10-07-2024
Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան