211652_close_icon
views-count892 դիտում article-date 20:14 10-11-2021

Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Հանդիպման սկզբում ամփոփվել են նախորդ նիստում քննարկված հարցերը և ներկայացվել հանձնարարականների մասով կատարված աշխատանքները։ Մասնավորապես, առևտրային ցանցերի կողմից վճարման ժամկետների կարգավորման, «Վայլդբերիզ» առևտրի հարթակում ներկայացվածության խնդիրների և աշխատանքային խմբի ձևավորման, Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման և ֆակտորինգի կիրառման հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ հարցերը։

Նիստի մասնակիցները նշել են, որ հարցերին լուծումներ տալու նպատակով կազմակերպվել են հանդիպումներ, ուսումնասիրվել է միջազգային փորձը, որից հետո նախանշվել են հետագա քայլերի ուղղությունները։

Նիստի ընթացքում քննարկվել է «Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի նախագիծը»։ Ենթախորհրդի անդամները նշել են, որ ընդհանուր առմամբ կողմ են նախագծին, սակայն ունեն որոշ մտահոգություններ, որոնց վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

Օրակարգում ընդգրկված էին նաև հարցեր Պետական ռեգիստրի գործակալությունում բիզնեսի գրանցմանը զուգահեռ նաև հարկման հիմնական կամ այլընտրանքային համակարգի ընտրության վերաբերյալ նշում կատարելու, հարկային վարչարարության ոլորտում ՀՀ ՊԵԿ-ի կողմից շրջանառվող մի շարք օրենքների նախագծերի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել հարկային ստուգումներին՝ համալիր և թեմատիկ, ՀԴՄ-ների տրամադրման, ՀԴՄ չտրամադրելու դիմաց տուգանքների տարբերակված մեխանիզմի կիրառման հնարավորություններին, հսկիչ գնումների իրականացման, էլեկտրոնային ծանուցումների միասնական համակարգի ներդրման, եկամտային համակարգի հաշվառման փոփոխության և մի շարք այլ հարցերի, ներկայացվել են դրանց վերաբերյալ դիտարկումներ։

Քննարկվել են նաև աշխատողների պարտադիր պատվաստման կամ թեստավորման պահանջից բխող իրավական խնդիրները։ Այս համատեքստում նշվել է, որ յուրաքանչյուր փոփոխություն և մշակվող յուրաքանչյուր ակտ պետք է կատարվի այնպես, որ չվնասի գործարար միջավայրի զարգացմանը և չունենա մարդու իրավունքները սահմանափակելու օրենսդրական հիմքեր։

Նիստի ավարտին քննարկվել է պարբերաբար անցկացվող նիստերի աշխատակարգը՝ բարձրաձայնած խնդիրների լուծման համար առավել գործուն մեխանիզմներ մշակելու նպատակով։

Նմանատիպ նյութեր