211652_close_icon
views-count2078 դիտում article-date 11:52 21-12-2018

Բակո Սահակյանն ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների. քննարկվել է ընկերության գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին և ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, և պետությունը այսուհետ ևս հատուկ ուշադրություն է դարձնելու ոլորտի զարգացմանը: Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա և գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր