211652_close_icon
views-count1242 դիտում article-date 15:13 20-12-2018

ԱԳՆ-ն հորդորում է սպառազինության մրցավազքը դադարեցնելու Հայաստանի կոչը չշփոթել կարողությունների պակասի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դարձյալ կոչ է անում դադարեցնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը, սակայն նշում, որ այս կոչը չպետք է շփոթել Հայաստանի կարողությունների պակասի հետ: Այս մասին Արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բաց է մնում մեր օրակարգում: Այդ մասին ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ նշել է նաև նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Պետք է արձանագրենք, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է: Այս հարցը բարձրաձայնվում է բազմակողմ հարթակներում ԱԳ նախարարության կողմից: Սակայն մեր այս հայտարարությունը չպետք է շփոթել կարողությունների պակասի հետ, վստահ կարող ենք արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը ունեն Արցախի ու Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու բավարար հնարավորություն»,- ասաց Նաղդալյանը:

Նմանատիպ նյութեր