211652_close_icon
views-count1735 դիտում article-date 12:05 20-12-2018

Արման Թաթոյանը մասնակցել է ՌԴ Պետական դումայում կազմակերպված խորհրդարանական լսումներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հատուկ հրավերով Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատության 25- ամյակին նվիրված խորհրդարանական լսումներին։ Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արդի հիմնախնդիրների, օտարերկրյա պետություններում քաղաքացիների իրավունքների ապահովման, ՌԴ սուբյեկտներում մարդու իրավունքների հանձնակատարների գործունեության կազմակերպման ընդհանուր սկզբունքներին առնչվող դաշնային օրենքի նախագծի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Արման Թաթոյանը խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեսլականը Սահմանադրության, իրավունքի գերակայության և Օմբուդսմանի՝ որպես սահմանադրական հաստատության դերի մասին։ Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Պետական դումայի մշտական կոմիտեների նախագահներ, Պետական դումայի պատգամավորներ, ՌԴ սուբյեկտների մարդու իրավունքների հանձնակատարներ, գործադիր իշխանության դաշնային մարմինների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով ՌԴ նախագահին առընթեր խորհրդի, ՌԴ հանրային պալատի և ՌԴ սուբյեկտների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր