Նախարարությունների թիվը կրճատվելու է․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Կառավարության կառուցվածքում առաջիկայում փոփոխություններ են լինելու և կտրուկ կրճատվելու նախարարությունների թիվը՝ 18-ից դրանք դառնալու են 11-ը: Այս պահին դեռ ընթանում են ինտենսիվ քննարկումներ, և վերջնական որոշում չկա:
Մեր տեղեկություններով, օրինակ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը կմիացվեն ենթակառուցվածքները, մասնավորապես տրանսպորտը, ջրային համակարգը և այլն: Իսկ նախարարությունը կվերանվանվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիաների և կապի նախարարություն: Կրթության և գիտության նախարարությունը իր մեջ «կկլանի» սպորտի և երիտասարդության բնագավառը:
Սփյուռքի նախարարությունը կկորցնի իր կարգավիճակը և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կներառվի ԱԳՆ-ի կազմում:
Իրենց կարգավիճակը կպահպանեն առողջապահությունը, սոցապը, էներգետիկան և այլն:
Քննարկվում է անգամ գյուղնախարարությունը նախարարություններից մեկում որպես առանձին կառույց ներառելու հարցը:
Մեր տեղեկություններով իրենց պաշտոնները կպահպանեն առնվազն երեք նախարարներ, տարածքայինում՝ Սուրեն Պապիկյանը, առողջապահությունում՝ Արսեն Թորոսյանը, կապի և ՏՏ ոլորտում՝ Հակոբ Արշակյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]