211652_close_icon
views-count2090 դիտում article-date 12:48 18-12-2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը լիդերների մակարդակում որոշվում է. ՀՀ-ում ՌԴ դեսպան. Tert.am

Հայաստանը մտնում է զարգացման նոր փուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/18/Sergey-kopirkin/2875578]Tert.am[/url]-ը։ «Ես կցանկանայի բարեկամական հայ ժողովրդին մաղթել, որ զարգացման այն նոր փուլը բերի կայունություն, երկրի առաջ ծառացած խնդիրների լուծում»,- նշեց դեսպանը: Նա հաջողություն մաղթեց նաև նոր ձևավորված խորհրդարանին, ձևավորվելիք կառավարությանը՝ նշելով, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին խնդիրների կարգավորման հարցում: «Կանենք մեզնից կախվածը, որ մեր երկկողմանի հարաբերությունները ամրանան ու զարգանան»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը: Նա գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները «չհանգեցրին հայ-ռուսական հարաբերությունների բազային բնույթի փոփոխության, որը դաշնակցային ու գործընկերային է»: Դրա մասին, դեսպանի խոսքով, վկայում է քաղաքական համագործակցության ինտենսիվությունը, առևտրային ու տնտեսական հարաբերությունների զարգացումը: «Հայաստանից Ռուսաստան արտահանումների թիվն աճել է 30 տոկոսով: Միայն այս տարվա վերջին 9 ամիսներին՝ 15 տոկոսով: Հայաստանի հետ ակտիվ համագործակցել ենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում»,- հավելեց նա: Հարցին՝ Ռուսաստանը «փափուկ քաղաքականություն» կիրառո՞ւմ է հարաբերությունները արդյունավետ դարձնելու համար, դեսպանը պատասխանեց, որ իրենք պետք է ավելի ակտիվ աշխատեն քաղաքացիական հասարակության, մամուլի հետ։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/18/Sergey-kopirkin/2875578]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր