Աննա Հակոբյանի հանդիպումները Շվեյցարիայում․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայում հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների և գործարարների հետ:
Դեկտեմբերի 14-ին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին: Հանդիպմանը ներկա էին նաև «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամի նախագահ Թերեզա-Ժենդրո Հակոբյանը, «Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ժան-Վահե Նիգոլյանը, «Ալիանս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ալֆրեդ Բագջյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափագյանը, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանը: Շվեյցարահայ բարերարները ներկայացրել են իրենց գործունեությունը ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Հայաստանում պատրաստակամություն հայտնելով աջակցել նոր ծրագրերի կազմակերպման և իրականացման գործում:
Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև սփյուոքահայ մեծ բարերար «Պոդոսյան հիմնադրամ»-ի նախագահ Ալբեր Պողոսյանին և տիկնոջը Մոգջան Պողոսյանին: Աննա Հակոբյանն այցելել է աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլեր» գործարան և հանդիպել գործարար Վարդան Սրմաքեշին և Արդեն Շելեֆյանին: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, հնչել են համագործակցելու մի շարք առաջարկություններ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]