ԱՄՆ-ի կոալիցիայի ավիահարվածից Դեր-Զորում գյուղում զոհվել է 17 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այօր ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հերթական ավիահարվածն է հասցրել Սիրիայում:
Դաշնակիցների ինքնաթիռները գրոհել են Դեր-Զոր նահանգի Հաջին քաղաքի մերձակա տարածքները: Նախնական տեղեկություններով, օդային ռմբակոծության արդյունքում զոհվել է 17 խաղաղ բնակիչ, նրանց մեծ մասը՝ երեխաներ և կանայք են, նշել է al-Watan պարբերականը:
Նշենք, որ ԱՄՆ-ի կոալիցիան նախկինում էլ է մի քանի անգամ ռմբակոծել Հաջինը: Ընդ որում, կան տեղեկություններ, որ դաշնակիցները կիրառել են ռումբեր՝ արգելված սպիտակ ֆոսֆորով: