Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիահարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայի Դեյր-էզ-Զորում զոհվել է 62 մարդ: Հաղորդում է [url=https://www.sana.sy/?p=831439]SANA[/url] գործակալությունը:
«62 խաղաղ բնակիչ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավոր են միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով»,- գրում է գործակալությունը:
Միաժամանակ, աղբյուրը չի հստակեցրել ավիահարվածների ամսաթիվը: