Կարեն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ
                        Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: 
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից.
Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

