Վահան Բադասյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
Վահան Բադասյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի լրատվական ծառայությունը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահան Միքայելի Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով, ով զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։