Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
                        Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝  Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ նա Արցախում վերջերս կայացած բողոքի ակցիաներից հետո հրաժարական էր ներկայացրել Արցախի անվտանգության ծառայության պետի պաշտոնից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

