Մայքլ Օուեն. Այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» միայն դժգույն ստվերն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը հայտարարել է, որ թիմը զգալիորեն ավելի թույլ է դարձել, քան՝ մի քանի տարի առաջ էր:
«Կարծում եմ, որ խմբերի հաղթողները ցանկանում են խուսափել «Ատլետիկոյի» և «Լիվերպուլի» հետ հանդիպելուց: Թեպետ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաշապիկներին գրված է նույն անունը, սակայն դա արդեն այն թիմը չէ, ինչ՝ վեց տարի առաջ էր:
Սա այն թիմի հետ ընդամենը դժգույն ստվերն է: «ՄՅՈւ»-ն այլևս այն ուժը չէ, որից նախկինում բոլորը վախենում էին:
Եթե փլեյ-օֆֆը հաջորդ շաբաթ սկսվեր, ապա նրանք միգուցե անցնեին «Պորտուին», իսկ ահա մնացածների հաշվով վստահ չեմ: Լավ է, որ «Յունայթեդը» ամրանալու համար երկու ամիս ունի», ասել է Օուենը: