Մայքլ Օուեն. Կարծում եմ, որ «Տոտենհեմը» կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդին»
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը իր կանխատեսումներն է արել ԱՊԼ-ի 3 տուրի կենտրոնական՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպման վերաբերյալ:
«Կարծում եմ, որ «ՄՅՈւ»-ն «Օլդ Տրաֆորդում» զգալիորեն ավելի ուժեղ կխաղա, քան՝ «Բրայթոնի» հետ նախորդ խաղում, որտեղ նրանք պարտվեցին:
Բայց որքանո՞վ է ուժեղ այժմ «Յունայթեդը»: Կարո՞ղ է նա անհրաժեշտ արդյունքի հասնել «Տոտենհեմի» հետ խաղում, որի կազմում այդքան տաղանդավոր ֆուտբոլիստներ կան:
Եթե մանկունյանցիները արագ գոլ չխփեն, ապա նրանց համար ծանր է լինելու: «Տոտենհեմն» էլ առայժմ չի տպավորում, սակայն լոնդոնցիները առավելագույն միավորներ են վաստակել: Այժմ նրանց հասունության կարևորագույն քննություն է սպասվում: Եթե ինչ որ մեկն էլ այս խաղում հաղթի, ապա դա՝ իմ կարծիքով, «Տոտենհեմն» է լինելու», ասել է Օուենը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա երկուշաբթի, օգոստոսի 27-ին: