211652_close_icon
views-count3985 դիտում article-date 23:42 10-12-2018

Ունաի Էմերի. Մենք Դեմբելեի հարցը կլուծենք ակումբի ներսում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է իրավիճակը հարձակվող Ուսման Դեմբելեի շուրջ՝ ՉԼ-ում «Տոտենհեմի» հետ խաղից առաջ: 21-ամյա ֆրանսիացին «Էսպանյոլի» հետ խաղից հետո մարզմանը քնած է մնացել և մարզաբազա է ժամանել 2 ժամ ուշացումով: «Դա ճիշտ է, տեղի է ունեցել ինչ-որ հանգամանք, որը մենք կփորձենք լուծել ակումբի ներսում: Սա նոր իրավիճակ չէ, կփորձենք այն շտկել և օգնել խաղացողին: Ինչ վերաբերում է նրա մասնակցությանը «Տոտենհեմի» հետ խաղին, ապա այդ մասին կիմանաք 24 ժամ հետո: Մենք ցանկանում ենք օգնել նրան և նրանից առավելագույնը քաղել: Դեմբելեն առջևում մեծ կարիերա ունի, նա կարող է «Բարսելոնայում» շատերին օգնել, եթե մոտիվացված լինի», ասել է Վալվերդեն:

Նմանատիպ նյութեր