ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 7-ին, ժամը 17.30-ին, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչություն են բերման ենթարկել Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 313-1, 313-7 և 313-8 հոդվածների (խարդախություն) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար Ինտերպոլի «diffusion»-ի տեսքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող 1962 թ. ծնված Վիլիկ Շ.-ին։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]