1544 դիտում
19:17 03-10-2015
ՍԴՀԿ-ն առաջիկա սահմանադրական բարեփոխումներին տալու է իր դրական քվեն. Հայտարարություն
Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը առաջիկա սահմանադրական բարեփոխումներին տալու է իր դրական քվեն: Այս մասին որոշումը կայացվել է այսօր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության միջվարչային նիստի ժամանակ, որին մասնակցել են ՍԴՀԿ ԿՎ, Հայաստանի վարչության, մարզային և Երևանի մասնաճյուղի ներկայացուցիչներ:
Քննարկման հիմնական օրակարգն առաջիկա սահմանադրական փոփոխությունների հարցն է եղել, որի ընթացքում Հնչակյան կուսակցության պատասխանատուներն ընդգծել են, որ ՍԴՀԿ-ն համակարգային փոփոխությունների և խորհրդարանական կառավարման համոզված կողմնակից է եղել և շարունակում է մնալ:
«ՍԴՀԿ-ն միևնույն ժամանակ ընդգծում է, որ ո՛չ այս, ո՛չ էլ սահմանադրության բարեփոխվող տարբերակը չի տալու երկրում առկա հսկայական սոցիալական խնդիրների լուծումը, եթե տեղի չունենան խորքային բարեփոխումներ, և եթե դրա համար չլինի համապատասխան քաղաքական կամք»,-ասված է ՍԴՀԿ մամուլի դիվանի հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
673 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
11095 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու