211652_close_icon
views-count3007 դիտում article-date 15:59 08-12-2018

Համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկները 10 օրով կգործուղվեն Արցախ

Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեություն են իրականացնելու Ջաբրաիլի հոսպիտալում: Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ: «Ջաբրաիլի հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ: Նմանատիպ այցերը լինելու են շարունակական: Առողջություն հայ Զինվորներին և խաղաղություն մեր երկրին»,-նշված է Արմեն Մուրադյանի գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր