211652_close_icon

Ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը. «Փաստ»

views-count2422 դիտում article-date 10:08 04-12-2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Հ. Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 550 000 ՀՀ դրամ և 4500 ԱՄՆ դոլար: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 4 860 158 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ Հրաչյա Սարգսյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 29–ին: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր