211652_close_icon
views-count2097 դիտում article-date 22:49 03-12-2018

Սահմանային շրջաններում, այլ իրականության մեջ ապրող քաղաքացիներին սոցիալական խնդիրներն են հետաքրքրում, ոչ թե «քաղաքական ուժերի բոքսը». Ն. Զոհրաբյան. Tert.am

Սյունիքի և Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու առաջադրված, ԲՀԿ համամասնական ցուցակում ներկայացված Նաիրա Զոհրաբյանը [url=https://www.tert.am/am/news/2018/12/01/Naira-zohrabyan/2860378?fbclid=IwAR051oGmSexlnUXX66v8D6_3H01Ui9AVv3a1I5yLBFhE2FY6L8ORquUHfvw]Tert.am[/url]-ի հետ զրույցում գնահատելով քարոզարշավի այս հինգ օրերը՝ նշեց, որ որևէ խոչընդոտ չի հանդիպել, ավելին՝ համայնքի ղեկավարները մասնակցում են հանդիպումներին: «Ես չեմ նկատել վարչական որևէ ռեսուրսի կիրառում»,-ասաց նա: Չնայած դրան՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ որոշները փորձում են որոշակի պայմանավորվածությունների գնալ տարբեր գյուղապետերի հետ` օգտագործելով ազգակցական, արյունակցական կապերը՝ դրա անունը դնելով «թասիբ»: «Տեղեկություններ հասնում են ինձ, որ թեկնածուներ, որոնք ունակ չեն դասական իմաստով քարոզարշավ իրականցնել, քանի որ օրենսդրական հնարավոր գործունեությունից հեռու են այնքան, որքան կատուն չինարեն լեզվից, փորձում են այլ գործիքներ կիրառել: Նրանք փորձում են օգտագործել արյունակցական, թաղային, բարեկամական կապերը և այնպիսի ձևակերպում են շրջանառության մեջ գցել, որ սա մեր թասիբի հարցն է, և պետք է ձայն տան նրան, ով ծնվել է տվյալ գյուղում` անկախ նրանից՝ այդ թեկնածուն ունա՞կ է մեկ բարդ համադասական նախադասություն արտաբերել, թե ոչ»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/01/Naira-zohrabyan/2860378?fbclid=IwAR051oGmSexlnUXX66v8D6_3H01Ui9AVv3a1I5yLBFhE2FY6L8ORquUHfvw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր