211652_close_icon
views-count4557 դիտում article-date 18:25 02-12-2018

ՊՆ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2018թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 20:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը: Վերջինս Արարատի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր