211652_close_icon

Արոնյանը շարունակում է մնալ լավագույն տասնյակում

views-count2883 դիտում article-date 18:06 03-08-2020
Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը։ Երևանցի Լևոն Արոնյանը նույն ՝ յոթերորդ հորիզոնականում է։ Ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Լավագույն տասնյակում են նաև Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին: Հայաստանցի ևս չորս գրոսմայստերներ առաջին հարյուրյակում են․ Գաբրիել Սարգսյանը 53 –րդն է, Կարեն Գրիգորյանը 71 -րդը, Հրանտ Մելքումյանը 77 -րդը և Սերգեյ Մովսեսյանը 98 -րդը ։

Նմանատիպ նյութեր