211652_close_icon
views-count4998 դիտում article-date 20:20 30-11-2018

Հայ գործարարը մեքենա է նվիրել աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին

Ռուսաստանաբնակ հայ գործարար Էդգար Արամյանը պարգևատրել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանին, փոխչեմպիոն Գոռ Մինասյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղարությունը Արամյանն ավտոմեքենա է նվիրել Սիմոն Մարտիրոսյանին, իսկ Գոռ Մինասյանին և Փաշիկ Ալավերդյանին արժանացրել դրամական պարգևների: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը ներկա է գտնվել նաև նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: «Մարզիկները պետք է զգան, որ իրենց հաջողություններն աննկատ չեն մնում և մարզական ձեռքբերումները գնահատվում են»,- ասել է Գաբրիել Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր