3040 դիտում
21:15 30-11-2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում մասնակցել է միջազգային գիտագործնական կոնֆերանսի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի համանախագահությամբ Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում 2018թ. նոյեմբերի 28-ին մեկնարկեց «Ռուսաստանի Դաշնությունում և արտերկրում քրեակատարողական համակարգի զարգացման տեսական և գործնական խնդիրները» խորագրով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին Պետդումայի կոմիտեի, Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների լիազորի ապարատի ներկայացուցիչները, Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, կրթական ու գիտագերատեսչական կազմակերպությունների, Ռուսաստանի գլխավոր դատախազության և կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև արտասահմանյան պենիտենցիար և Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Գերմանիայի կրթական հաստատությունների առաջատար գիտնականները:
Հանդես գալով բացման խոսքով՝ Ա. Մխոյանը ողջունեց ներկաներին և մաղթեց արդյունավետ ու կառուցողական քննարկումներ: Վերջինս նաև շնորհակալական խոսքեր հղեց ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության դաշնային քրեակատարողական կրթահամալիրի իրավունքի և կառավարման բարձրագույն կրթության ակադեմիայի պետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Ալեքսանդր Կրիմովին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ հանդիպումներն անկասկած կստեղծեն արդյունավետ պայմաններ քրեակատարողական ոլորտում միջազգային համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:
Երկօրյա հագեցած աշխատանքային համաժողովի շրջանակներում Ա. Մխոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնապես հյուրընկալվեց նաև Ա. Կրիմովին: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվեցին ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների ուսումնառության և վերապատրաստման հնարավորությունները, 2019թ-ին կայանալիք «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով 4-րդ միջազգային պենիտենցիար ֆորումին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մասնակցության ձևաչափը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, արդեն իսկ առկա համագործակցությունն ամրապնդելու և այլ բազմաթիվ հարցեր:
Կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցեց քրեակատարողական համակարգի կադրային քաղաքականության զարգացում, քրեակատարողական ծառայության հոգեբանական ծառայության գործունեության կատարելագործում, դատապարտյալների հետ սոցիալական աշխատանքների կատարելագործում և հետաքրքրություն ներկայացնող այլ կլոր-սեղան քննարկումների, որոնց մասնակցում էին նաև միջազգային հեղինակություն վայելող փորձագետներ, քրեական, քրեակատարողական և հոգեբանական գիտությունների անվանի գիտնականներ։ Պատվիրակության կողմից հատկապես կարևորվեցին որակյալ հոգեբանական ծառայություններ մատուցելու իրատեսական և արդյունավետ հնարավորությունները, որոնց շրջանակներում պենիտենցիար հոգեբանության ոլորտում պրակտիկ փորձ և հմտություններ ունեցող հոգեբան-գիտնականի հետ ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն քրեակատարողական ոլորտում արձանագրված հաջողություններով կիսվելու և անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հոգեբանների վերապատրաստում կազմակերպելու ուղղությամբ։
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2857 դիտում
23:20 27-11-2018
Քրեակատարողական ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
1677 դիտում
14:46 12-05-2017
ՔԿ ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների խորհրդի նիստին
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար