211652_close_icon
views-count6228 դիտում article-date 11:43 21-11-2019

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել 2020-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ըստ հրամանագրի` 2020 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հրամանագրի համաձայն` 2020 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Նմանատիպ նյութեր