211652_close_icon
views-count1994 դիտում article-date 19:48 28-11-2018

Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում, իսկ Արմեն Պապիկյանը՝ Ավստրիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանով Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Կիրակոսյանը հետ է կանչվել պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Արմեն Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նշենք նաև, որ Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Պապիկյանին նշանակել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,– ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր