Եվրոպայի լիգա. «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը տեղափոխվել է Կիև
Եվրոպայի Լիգայի խմբայի փուլի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը անվտանգության նկատառումներից ելնելով կանցկացվի Կիևում: Խաղը տեղի կունենա Կիևի Օլիմպիական ստադիոնում:
Ավելի վաղ նշվել էր, որ հանդիպումը կկայանա Պոլտավայում, թեպետ Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու հավանականություն կար:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին՝ Երևանի ժամանակով 21:55-ին: