971 դիտում
18:06 26-11-2018
Պաշտպանի աշխատակազմը կազմակերպել է երկօրյա դասընթաց դատարանի խցերի և ՁՊՎ-ների մշտադիտարկման վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 24-ից 25-ը Ծաղկաձորում կազմակերպել է «Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակում ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված մեքենաների, դատարանի խցերի, ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերի մշտադիտարկումը» խորագրով դասընթաց։
Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և Հայաստանում վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքար» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, հասարակական կազմակերպությունների և դիտորդական խմբերի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ԵԽ միջազգային փորձագետներ Ջորջ Տուգուշիի և Ուոլթեր Սանթինգերի մասնակցությամբ քննարկվել են ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների, դատարանի խցերի, ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերի Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված մի շարք հարցեր:
Դրանք, մասնավորապես, առնչվել են պահման պայմաններին, ինչպիսիք են՝ գերբնակեցումը, լուսավորությունը, օդափոխությունը, սնունդը, անվտանգությունը, սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև բուժօգնության կազմակերպմանը, հարմարեցված տրանսպորտային միջոցներին և այլն: Կարևորվել է նշված խնդիրների մշտադիտարկման հարցում Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի դերը։
Դասընթացի մասնակիցները վեր են հանել գործնականում հանդիպող խնդիրները, միջազգային փորձագետների հետ փորձի փոխանակման արդյունքում ընդգծվել են ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին անհամապատասխանության հարցերը, քննարկել դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները:
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
14:24 20-09-2019
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Շիրակի և Արագածոտնի մարզերի ՁՊՎ-ների մշտադիտարկման արդյունքները
1307 դիտում
17:26 13-01-2020
ՄԻՊ-ը հրապարակել է իր առաջարկներն ու վերլուծությունը ՁՊՎ-ների ներքին կանոնակարգերի նախագծի վերաբերյալ
Այս բաժնից
748 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
877 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ