211652_close_icon
views-count2225 դիտում article-date 13:50 24-11-2018

Խորհրդարանն ընտրվելու է ամբողջ ժամկետով գործելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձևավորելու իմաստ չկա: Նման կարծիք հայտնեց այսօր համաերևանյան երթի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՛; «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, ընտրություններից հետո պետք է լինի հստակ ժողովրդի ընտրած ուժեղ կառավարությունը»,-ասաց Ն. Փաշինյանը: Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմանը, թե նոր խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի երկրում հիմնական փոփոխություններևը չեն կատարվել՝ Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն հեռացվել քաղաքականությունից, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Իսկ ի՞նչ է արվել: Կարծում եմ, որ Հայաստանում բոլորը երկար կյանք կունենան: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է և միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ և ժողովրդի մանդատով օժտված»:

Նմանատիպ նյութեր