211652_close_icon
views-count2547 դիտում article-date 18:52 23-11-2018

Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տալվորիկ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի կետում (Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ): Պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ աշխատակիցները չեն անցել պարտադիր բժշկական զննություն և չունեն սանիտարական գրքույկներ: «Տալվորիկ» Ա/Կ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական վերացնել հայտնաբերված խախտումները, իսկ աշխատակիցներին` անցնել բժշկական զննության և ձեռք բերել սանիտարական գրքույկներ: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր