211652_close_icon
views-count2569 դիտում article-date 15:04 23-11-2018

GALLUP-ի հարցումների մասնակիցների 2.9%-ը տեղյակ չէ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններից

«GALLUP International association»-ի իրականացրած հարցման 1111 մասնակիցների 2.9%-ը տեղյակ չէ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ: «[url=https://www.armenpress.am/arm/news/955596.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: «Հարցումների մասնակիցներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե տեղյա՞կ են արդյոք, որ այս տարի ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հարցվածների 97.1%-ը նշել է` այո, իսկ 2.9%-ը` ոչ: Նրանց, ովքեր ասել են «այո», խնդրել ենք նշել նաև ընտրությունների անցկացման ամսաթիվը: 71.4%-ը նշել է ճիշտ ամսաթիվը, 28.6%-ը դժվարացել կամ սխալ է պատասխանել»,- ասաց Նավասարդյանը: Մեկ այլ հարցման պատասխանները ցույց են տվել, որ քաղաքականությամբ հետաքրքրվածների մեծ տոկոս կա: «19.9%-ը նշել է, որ շատ է հետաքրքրված քաղաքականությամբ, 42.6%-ը` ավելի շուտ հետաքրքրված է, 19.5%-ը` ավելի շուտ հետաքրքրված չէ, իսկ 17.6%-ը` ընդհանրապես հետաքրքրված չէ»,- նշեց Արամ Նավասարդյանը: Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Նմանատիպ նյութեր