«Բարսելոնան» ստիպված կլինի «Բորուսիային» վճարել 40 մլն եվրո, եթե Դեմբելեն ձմռանը հեռանա
«Բարսելոնան» կարող է լրացուցիչ վճարումներ կատարել, եթե վաճառի իր հարձակվող Ուսման Դեմբելեին:
Կատալոնացիները ստիպված են լինելու Դորտմունդի «Բորուսիային» վճարել բոլոր պարգևավճարները՝ 40 մլն եվրո, եթե Դեմբելեն այս հունվարին վաճառվի:
Ֆրանսիացու տրանսֆերի համար «Բարսան» վճարել է 105 մլն եվրո՝ առանց պարգևավճարների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» խաղացողին վերջնագիր է ներկայացրել՝ նրա վարքագծի համար և պատրաստ է նրան վաճառել: