«Բարսելոնան» «Բորուսիային» 100 մլն եվրո կվճարի Դեմբելեի համար
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեյի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հավանականությունը էապես մեծացավ:
Ակումբները նախնական համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ:
«Բորուսիան» կստանա 100 մլն եվրո միանվագ վճար, ևս 30 միլիոնը գործարքում կներառվեն որպես հնարավոր պարգևավճարներ՝ «Բարսելոնայի» կազմում Դեմբելեի նվաճումների համար:
Ներկա պահին կողմերը քննարկում են պարգևավճարների պայմաններն ու նրանց վճարումների չափերը:
Նախորդ շաբաթվա մեծ մասը Դեմբելեն Ֆրանսիայում անցկացրեց. ի նշան բողոքի, որ «Բորուսիան» նրան չի ցանկանում վաճառել «Բարսելոնային»: