1327 դիտում
22:07 20-11-2018
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության տարածքային պատվիրակ Վալերիա Գեմելլոյին և պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2018 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գործող տեսազանգի համակարգի կիրառման արդյունավետությունը և դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ համարվեց ընդունել հատկապես տեսազանգից օգտվող ազատազրկված անձանց կարծիքները և առաջարկները:
Անդրադարձան նաև 2018թ.-ի նոյեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետությունում գործող համաներմանը, դրա կիրառման գործընթացին մասնավորապես օտարերկրյա ազատազրկված անձանց նկատմամբ: Զուգահեռ քննարկվեցին քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին երկկողմ համագործակցության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից առաջարկվելիք նախագծերի իրականացման համար:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
991 դիտում
22:52 09-08-2019
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
1676 դիտում
17:12 04-03-2021
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
1229 դիտում
23:42 17-12-2021
ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը
Այս բաժնից
439 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա
436 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
538 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան