Երեք տարվա ռոտացիան վերաբերում է երկրին, ոչ թե անձին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Երբ Հայաստանը նախաձեռնեց գործընթաց, որը վերաբերում էր գործող գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամ դադարեցմանը, մենք առաջնորդվում էինք մեկ կարևոր խնդրով՝ մենք ունենք մեր ներիրավական բնույթի հարցերը, որոնք առնչվում էին Յուրի Խաչատուրովին: Եվ որպեսզի տարանջատենք կազմակերպությունը մեր ներքին հարցերից, նախաձեռնեցինք պարտականությունների վաղաժամ դադարեցման գործընթացը: Սա արտահայտությունն է մեր այն նպատակի, որ կազմակերպությունը բոլորիս կազմակերպությունն է, և մենք պետք է տարանջատենք ներքինը, սա մեզ համար գերակա հարց է, ներքին իրավական գործընթաց է այն պայմաններում, երբ մենք խոսում ենք օրենքի գերակայության մասին երկրի ներսում»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին:
Հայաստանի համար ընդունելի տարբերակ կարող է համարվե՞լ, եթե ՀԱՊԿ արդյունավետության տեսանկյունից որոշվի, որ այլ երկրի ներկայացուցիչ պետք է ընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Երեք տարվա ռոտացիան վերաբերում է երկրին, ոչ թե անձին, սա հստակ իրավական եզրակացություն է: Այսինքն՝ մեր երկրի՝ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարման երեք տարին դեռևս չի լրացել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]