211652_close_icon
views-count30163 դիտում article-date 19:26 19-11-2018

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրա բժիշկը մանրամասներ է հայտնում. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/11/19/Artak-manukyan/2848819]Tert.am-[/url]ը կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թոքային վիրաբույժ Արտակ Մանուկյանի հետ: Վերջինիս խոսքով` Մանվել Գրիգորյանի կյանքին իրական վտանգ է սպառնում: [b]-Պարո՛ն Մանուկյան, այս պահին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ինչպե՞ս կգնահատեք, հնարավորություն ունենո՞ւմ եք պարբերաբար այցելել են նրան և բուժզննում իրականացնել:[/b] -Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր` շաքարային դիաբետը դեկոմպենսացված, իր մոտ գլյուկոզան 22-24 է՝ թույլատրելիից 4-5 անգամ ավելի: Պարբերաբար ես այցելում եմ իրեն, երբ որ փաստաբանի կամ այլ միջոցով տեղյակ է պահում, որ իրեն բուժող բժշկի կարիքն ունի այցելում ենք, ինձանից բացի իրեն այցելում է օնկոլոգ, էնդոկրինոլոգ: Վերջին անգամ այցելել եմ նոյեմբերի 13-ին: Ինչ վերաբերումէ քրեակատարողական հիմնարկի վերաբերմունքին, շատ նորմալ է, երբևիցե իրենք խնդիր չեն առաջացրել, որ մտնեմ, բուժզննում իրականացնեմ: Այնտեղի բուժանձնակազմը շատ սիրալիր, հոգատար է, լավ է տրամադրված իր հանդեպ, պարզապես այնտեղի պայմաններն անհամատեղելի են իր ունեցած հիվանդությունների հետ: Այդ մարդիկ, անգամ մեծ ցանկությամբ դեպքում, այնտեղ չեն կարող իրեն նորմալ բուժօգնություն տրամադրել. և՛ տեխնիկական հագեցվածության, և՛ կազմակերպչական խնդիրներ կան: Ինսուլինը պիտի ստանա երեկոյան ժամը 22:00-ին, իսկ այնտեղ բուժծառայությունը աշխատում է միչև ժամը 18:00-ը: Ժամը 18:00-ից հետո պիտի ինքն իրեն ինսուլին ներարկի, իսկ մեկուսարանում ինքն իրեն ինսուլին սրսկելը հնարավոր չէ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/19/Artak-manukyan/2848819]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր