Կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին [url=https://lurer.com/?p=372058&l=am]ԼՈՒՐԵՐ.com[/url]-ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Քիչ առաջ կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը այն աստիճանի, որ կորցրել է գիտակցությունը։
Աշխատում են մի քանի բժշկական խմբեր։ Այս պահին վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- նշեց փաստաբանը։