211652_close_icon
views-count120173 դիտում article-date 22:07 17-11-2018

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. Ֆանտան գյուղի 54-ամյա բնակիչը 01-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա համագյուղացուն. վերջինս տեղում մահացել է, ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչական վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 54-ամյա Գագիկ Բաղդասարյանը՝ Ֆանտան գյուղի սկզբնամասում, ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի, 61-ամյա Մերուժան Մանուկյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը հեռացել է դեպքի վայրից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրանի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Չարենցավանի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Վիգեն Առաքելյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մինչ քննիչը դեպքի վայրի տեղազննություն էր կատարում, մարզի ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանը, մարզի քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հ. Դավթյանը, դասակի հրամանատար Ս. Բագրատյանը և Չարենացավանի ոստիկանապետ Ա. Իսրայելյանը մեկնեցին վրաերթ կատարողի բնակության վայր, որտեղ նրա տան ավտոտնակում հայտնաբերեցին ավտոմեքենան, որի վրա կային վրաերթի հետքեր, իսկ՝ դիմապակին ամբողջովին փշրված: Մինչ ոստիկանները ավտոմեքենան կտեղափոխեին ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, վարորդ Գ. Բաղդասարյանը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Չարենցավանի բաժին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր