Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը 11 վայրկյանում նոկաուտի է ենթարկել մրցակցին ու հռչակվել աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարավաֆրիկացի Զոլանի Տետեն իր հայրենակցի Սիբոնիսո Գոնյային մենամարտի մեկնարկից 11 վայրկյան անց նոկաուտի է ենթարկե և պաշտպանել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ մինչև 53,5 կգ քաշային կարգում: Սա բռնցքամարտի պատմության մեջ ամենաարագ տիտղոսային գոտեմարտն է:
Մինչ այդ աշխարհի չեմպիոնի կոչման համար գոտեմարտերում ամենաարագ հաղթանակի ռեկորդը պատկանում էր ամերիկացի Ջերալդ Մաքելանին, որը 1993 թվականին ավստրիացի Հարալդ Գայերին հաղթել էր 20 վայրկյանում և պաշտպանել WBC վարկածով մինչև 72,6 քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: